15:09 Նոր տարի | |
Նոր տարվա հետ կապված ավանդույթներն ու սովորույթները ցույց են տալիս, թե ինչքան նման են մեր մոլորակի ազգերն ու ժողովուրդները և ինչքան տարբեր: Տարբեր ժամանակներում հայերն ունեցել են երեք նոր տարի, որոնք կոչվել են Նավասարդ, Ամանոր կամ Կաղանդ: Դեռ վաղնջական ժամանակներում հայերը (և ոչ միայն) նոր տարին նշում էին գարնանային գիշերահավասարի օրը` մարտի 21-ին: Բնապաշտական ժամանակներում այս տոնը ընկալվում էր ոչ միայն որպես Նոր տարի, այլև բնության զարթոնքի խորհրդանիշ: Այդ օրը բոլոր գավառներում տոնախմբություն էր, բոլոր տաճարներում տոնական ծիսակատարություններ էին, բոլորը աստվածներին զոհեր էին մատուցում` ակնկալելով լավ ու բերքառատ տարի: Հայոց երկրորդ Նոր տարին նշվում էր Նավասարդի 1-ին (օգոստոսի 11-ին. Նավասարդ հենց թարգմանաբար նշանակում է Նոր տարի): Սա իրավամբ կարելի է համարել նաև հայոց ծննդյան օր. հենց այս օրը Հայկ նահապետը (որ հետագայում աստվածացվեց hայոց մեջ) Հայոց ձորի ճակատամարտում սպանեց Բելին և հիմք դրեց հայոց ինքնության: Ճակատամարտը տեղի է ունեցել մթա 2492 թ., հետևաբար, 2011 թ. օգոստոսի 11-ին լրանում է հայոց 4503 թ.: Այս տոնը հայոց մեջ նշվել է մեծ շուքով, խանդավառությամբ, քանզի ամփոփել է ոչ միայն Նոր տարին, այլև հայոց ինքնության խորհուրդը: Նավասարդի գլխավոր տոնակատարությունն անցկացվում էր հայոց սրբազան լեռան` Նպատի փեշերին, որտեղ գտնվում էին հայոց աստվածների բագինները: Տոնակատարությանն անպայման մասնակցում էր ողջ արքունիքը` թագավորի գլխավորությամբ, ազատանին, սպառազեն զորքը, հասարակ ազգաբնակչությունը: Նավասարդը նշվել է մի քանի օր. մարդիկ խրախճանք են սարքել Արածանիի ափերին` համեմված երգով, պարով, հայոց աստվածներին նվիրված զոհաբերություններով, խաղով ու զվարճանքներով: Իսկ XVIII դարում Սիմեոն Երևանցի կաթողիկոսն իր տոմարագիտական ռեֆորմով hայոց մեջ Նոր տարի սահմանեց հունվարի 1-ը: Հավելված: Նկար 1 | |
|
Բոլոր մեկնաբանությունները: 1 | |
|