Սիրելի աշակերտներ, ես  շատ  ուրախ եմ,որ դուք  կարողանում եք արտահայտվել ռուսերեն  լեզվով, բայց մենք հայ ենք, ունենք շատ գեղեցիկ լեզու և ես ադմինիստրատորների անունից խնդրում եմ  ձեզ գրել միայն հայերեն լեզվով / բացառում ենք նաև լատինատառը/,հակառակ դեպքում  ձեր գրածը կջնջվի:
  Նաև  եկեք պահպանենք դպրոցի կայքի աշխատանքի էթիկայի կանոնները   ու ավելացնենք  հիմնականում դպրոցին,նրա կյանքին  վերաբերող տեքստեր,աշակերտների ստեղծագործություններ:


Ավելացնել տեքստ դուք կարող եք միայն գրանցվելուց  հետո`  անցում եք կատարում 'ՍԿԻԶԲ""  էջին, սեղմում   վերևի  ''ավելացնել նորություն ''  բառի վրա,բացված էջում գրում վերնագիր վերնագրի բաժնում ,իսկ ներքևում գրում տեքստը  ու վերջում սեղմում ' ավելացնել' կոճակը: Մեկնաբանությունները կարող եք ավելացնել առանց գրանցման:Գրած տեքստը կարող եք ձևափոխել   աջ կողմում երևացող դեղին գույնի եռանկյունի վրա սեղմելով ու ընտրելով մատիտը