Главная » 2012 » Դեկտեմբեր » 26
Նոր տարվա հետ կապված ավանդույթներն ու սովորույթները ցույց են տալիս, թե ինչքան նման են մեր մոլորակի ազգերն ու ժողովուրդները և ինչքան տարբեր:
Տարբեր ժամանակներում հայերն ունեցել են երեք նոր տարի, որոնք կոչվել են Նավասարդ, Ամանոր կամ Կաղանդ: Դեռ վաղնջական ժամանակներում հայերը (և ոչ միայն) նոր տարին նշում էին գարնանային գիշերահավասարի օրը` մարտի 21-ին: Բնապաշտական ժամանակներում այս տոնը ընկալվում էր ոչ միայն որպես Նոր տարի, այլև բնության զարթոնքի խորհրդանիշ: Այդ օրը բոլոր գավառներում տոնախմբություն էր, բոլոր տաճարներում տոնական ծիսակատարություններ էին, բոլորը աստվածներին զոհեր էին մատուցում` ակնկալելով լավ ու բերքառատ տարի:
Հայոց երկրորդ Նոր տարին նշվում էր Նավասարդի 1-ին (օգոստոսի 11-ին. Նավասարդ հենց թարգմանաբար նշանակում է Նոր տարի): Սա իրավամբ կարելի է համարել նաև հայոց ծննդյան օր. հենց այս օրը Հայկ նահապետը (որ հետագայում աստվածացվեց hայոց մեջ) Հայոց ձորի ճակատամարտում սպանեց Բելին և հիմք դրեց հայոց ինքնության: Ճակատամարտը տեղի է ունեցել մթ ... Կարդալ ավելին»
Հավելված: Նկար 1
Ընթերցել են: 379 | Հեղինակ: Arev | Ամսաթիվ: 26.12.2012 | Մեկնաբանություններ (1)

  Ավարտին է մոտենում   2012 թվականը; Ինչ   ձեռքբերումներով   ու  նվաճումներով  էր նշանակալից  անցնող տարին   դպրոցի կյանքում: Այս հարցերով դիմեցինք Արմաշի դպրոցի տնօրեն` պարոն Զեյնալյանին:

-Նախ ուզում եմ շնորհավորել    ողջ հայ ժողովրդին   Ամանորի   չքնաղ տոնի կապակցությամբ,հաջողություն, առողջություն  և  նորանոր հաղթանակներ եմ ցանկանում:  Պիտի ասեմ, որ   նախորդ տարին  բավականին խոստումնալից էր :  Դպրոցի շուրջ 12  աշակերտներ ընդունվեցին    բարձրագույն ուսումնական հաստատություններ: Ռազմամարզական  մրցույթային / ... Կարդալ ավելին»
Ընթերցել են: 400 | Հեղինակ: armaleq | Ամսաթիվ: 26.12.2012 | Մեկնաբանություններ (0)