Սկիզբ » 2012 » Փետրվար » 21 » Այսօր Մայրենի լեզվի տոնն է
18:41
Այսօր Մայրենի լեզվի տոնն է
 Խոսե'ք հայերեն,  Խորհ'եք հայերեն,
Ապրե'ք հայերեն:

    Աշխարհի շատ գիտնականներ և պատմաբաններ փորձել են լուծել այն հանելուկը, թե ինչպե՞ս փոքրաքանակ և ռազմային ուժ չունեցող մի ժողովուրդ կարողացել է դիմակայել այդքան փորձությունների և ոչ միայն չի դադարել իր գոյությունը, այլև վերածնվել է...

    Այս հանելուկի լուծումներից մեկը թաքնված է հայ ժողովրդին բնորոշ գծերից մեկում՝ նրա նվիրվածությանը իր մայրենի լեզվին, գրականությանը և հոգևոր դաստիարակությանը:

    Այնտեղ, որտեղ ժողովուրդը ի վիճակի չէր հաղթել սրով՝ հաղթում էր գիր ու գրականությամբ, փոխանցելով այն սերնդից սերունդ, դարից դար հույս ու հավատի հետ մեկտեղ:

  Սիրելի այցելու, ավելացրու   լեզվի մասին բանաստեղծություններ , մեծերի ասույթներ... սպասում ենք քո արձագանքին:
 
 Մայրենի լեզու
Դու մեր մեծ երթի գավազանակիր
Եվ մեր պատմության մեծագու՜յն դիվան,
Մեր ազնըվության գովասանագիր,
Մեր մտքի պահեստ, հոգու օթեւան:
Անցյալին պարզված դու մեր լսափող,
Եվ մեր խոսափող՝ գալիքին ուղղված:
Դու մեր սրբություն՝ կնքված Մեսրոպով,
Նարեկացիով օծված ու յուղված:



Հովհաննես Թումանյան
Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության և էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը:

Ղազարոս Աղայան
Բավական չէ ազգասեր ու հայրենասեր լինելը, պետք է մի քիչ էլ լեզվասեր լինել, պետք է սիրել, պաշտել, գգվել հարազատ մոր հարազատ լեզուն. այս սերը միայն կբանա մեր առջև մեր լեզվի անհատնում ճոխությունը, նրա նրբությունը և քաղցրությունը
։

Ղևոնդ Ալիշան
Ուր որ հայրենի երգեր կլսվի՝ հոն հայրենիքը ողջ է…


Նիկողայոս Մառ
Հայերենը, իբրև Արարատյան լեզու, կոչվում է " Աղոթքի լեզու”, այն աստվածային ճոխ ու աննման լեզու է:

Ջորջ Բայրոն
Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է:

Ինչ էլ սպասելիս լինի նրանց (հայերին) ապագայում, նրանց երկիրը միշտ պետք է մնա որպես ամենից ավելի հետաքրքրականներից մեկն ամբողջ հողագնդում, և արդեն իսկ նրանց լեզուն… մեծ ուսումնասիրություն է պահանջում… Ճոխ է հայոց լեզուն, և առատորեն կվարձատրվի նա, ով կուսումնասիրի այն: Ես փորձում եմ, իմ փորձն առաջ է ընթանում:

Վահան Տերյան
Գրաբարը…. ոսկի է, դա լեզու չէ, այլ երկնային երաժշտություն, պերճություն, ուժ, ճկունություն, այդ ամենը նոր եմ սկսում զգալ: Եվ ինչպիսի ձախորդությունների էլ հանդիպեմ, և որքն էլ ինձ համար դժվար լինի, ես պատրաստ եմ ամեն ինչի, միայն թե իրագործեմ երազանքս` կատարելապես ուսումնասիրեմ այդ արքայական լեզուն:





Ընթերցել են: 2769 | Հեղինակ: armaleq | Վարկանիշ: 0.0/0
Բոլոր մեկնաբանությունները: 1
0  
1 armaleq   (21.02.2012 21:50) [Материал]
Ես շատ կուզենայի ,որ մեր երեխաներն ու մեծահասակները լատինատառի փոխարեն հայատառ գրություններ օգտագործեն ինտերնետում`մասնավորապեսodnoclassnik-ում

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]