Սկիզբ » 2012 » Փետրվար » 22 » ''Մարդու իրավունքներ և լրագրություն ''շարքից` Մի գնա,խնդրում եմ
18:51
''Մարդու իրավունքներ և լրագրություն ''շարքից` Մի գնա,խնդրում եմ

ՄԻ' գնա, խնդրում եմ...

Շատերն են երազում ինքնաթիռ նստելու,երկրեերկիր շրջելու, աշխարհով մեկ շրջագայելու մասին: Քչերը, ցավոք, ունեն այս հնարավորությունը: Ոմանց համար ինքնաթիռը ուղղակի անփոխարինելի փոխադրամիջոց է նպատակին արագ հասնելու համար, ոմանց համար` նոր երազանքների սկիզբ, իսկ ոմանց էլ` օտար ափերում բախտ որոնելու: Սիրտդ կտոր-կտոր է լինում, երբ նայում ես այն մայրերի աչքերին, ովքեր իրենց վերջին իրը վաճառել, վերջին կոպեկը հավաքել են, որպեսզի ճանապարհեն իրենց որդիներին, նրանց ընտանիքներին, ուր… չգիտեն` կարևորը թռիչքի համար տոմս հայթայթելն է. միևնույն է, արտերկրում կգտնվի մի<<ճամբար>>, որը կընդունի այս <<տարօրինակ մուրացկաններին,,:

    Քանի- քանիսն են աչքերն արցունքով լի այս ճանապարհորդներին երանի տալիս, ասելով` <<Օ~ֆ, կգնան, կփրկվեն էս դառը կյանքից…>>:

   Դրսում պետությունը պատասխանատու է անգամ վտարանդի-լքյալի համար, ինչպես` այդքան էլ էական չէ` բարաքներում, ամայի գյուղերում, թե շքեղ կացարաններում, միևնույն է: Այնտեղ ստրուկի կյանքը գերադասելի է ավելի, քան սեփական տանը, սեփական հողի վրա ազատությունը: Զարմանալի է,  չէ` այդքան էլ չէ:Մարդիկ հովանավորություն են տենչում, պաշտպանվածություն փնտրում: Ինչ տառապանքներով են խեղդում կարոտը, որն արդեն ամբարվել է հայրենիքը, մորը, եղբորը, ընկերոջը ինքնակամ լքողների աչքերում: Ինչ հզոր ուժ է, որ ստիպում է նրանց` քողարկելու իրենց ստրուկի կարգավիճակում լինելը. նկարվում են բերանները բացած, մե~ծ ժպիտներով` հարազատներին տառապանք չպատճառելու համար:Իսկ մայրը,որ ճանապարհել էր որդուն, լիահույս է. մի օր (10, թե 20 տարի հետո) որդին տուն կվերադառնա, ոչինչ, որ տունն այլևս չկա (վաճառել է ու տվել այն գումարը, որ ճարել էր ինքնաթիռի տոմս գնելու համար) կարևորը դրսում որդու որդիները կամ նրանց որդիները կունենան իրենց բարեկեցիկ ապագաները: Ցավալի է, ոռնալու աստիճանի ողբերգական: Մի թե մենք, որ մեզ տառապյալ ազգ ենք համարում, իրավունք ունենք այսքան անպատասխանատու լինել մեր երիտասարդ եղբոր, ընկերոջ կամ քրոջ հանդեպ: Դարերից եկած տառապյալ ազգը ավելի մե~ծ փորձություններ է առաջարկում նոր սերնդին. <<Թող տառապի, կկոփվի>>: Ու՞ր ես, մեր խենթ պետություն, զարթնի՜ր նիրվանայից, որդիներդ մի՜  հեռացրու  քեզնից: <<Արի տուն>>-,  կանչում ես գաղթականներիդ, երևի նրանք փորձություններն հաղթահարել են, գրպանները լիքը կգան: 

-Մի՜ գնա, խնդրում եմ, ես քեզ աշխատանք կտամ, ես կպաշտպանեմ քեզ,- մի օր գոնե կունենանք այս տեսականը: Կանգնեցրե՜ք ԱՐՏԱԳԱՂԹԸ.......    

 Նյութը` Նարե Գարեգինյան, Երևան, թ. 83, 9-րդ դաս. www.armolimp.am

Ընթերցել են: 411 | Հեղինակ: armaleq | Վարկանիշ: 0.0/0
Բոլոր մեկնաբանությունները: 1
0  
1 armaleq   (22.02.2012 19:19) [Материал]
Ապրե'ս,Նարե ջան,դու շատ կարևոր հարց ես շոշափել

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]