Սկիզբ » 2012 » Փետրվար » 5 » Հայոց բանակ
20:34
Հայոց բանակ

Փառք ու պատիվ  հայոց բանակին ,որն   իր  ստեղծման 20 -ամյակը  տոնեց:

Այդ օրը Արմաշի դպրոցականների համար նույնպես տոնական էր,որովհետև նրանք  փոխտնօրեն Բարսեղյանի , մանկապատանեկան աշխատանքների կազմակերպիչ  Ս. Սարգսյանի և զինղեկ  Ս.Ադամյանի  ղեկավարությամբ  այցելեցին  Վ. Սարգսյանի  անվ.  զորամաս` մասնակցելու  հայոց բանակի ստեղծման  20 -ամյակին նվիրված  տոնակատարությանը : Աշակերտները  ծաղկեպսակ  դրեցին  Վ. Սարգսյանի  կիսանդրու մոտ ` հարգելով Արցախյան պատերազմում զոհված բոլոր հայորդիների  հիշատակը :

 Ելույթով հանդես եկավ  փոխտնօրեն  Ջ. Բարսեղյանը : Նա  դպրոցի   ողջ անձնակազմի  և աշակերտության  անունից    շնորհավորեց   մեր զինվորներին Հայոց բանակի 20 ամյակի կապակցությամբ:  Իսկ  11-րդ դասարանի աշակերտուհի   Մելինե Զեյնալյանի ասմունքը  ուղղակի  հուզեց  բոլորին: Այնուհետև  զորամասի հրամանատար քաղաքական  գծով  տեղակալ  Ա. Ղազարյանը մեր աշակերտներին   ծանոթացրեց զորամասի կյանքին :

 Այդ օրը մեր աշակերտները տուն վերադարձան  մեծ տպավորություններով..

                                                                

Ընթերցել են: 502 | Հեղինակ: armaleq | Վարկանիշ: 5.0/3
Բոլոր մեկնաբանությունները: 1
0  
1 NAREKNA   (11.03.2012 19:25) [Материал]
roll roll roll roll roll SHAT LAVER

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]