20:39 Երեխաները և թրաֆիքինգը ''Մարդու իրավունքներ և լրագրություն'' շարքից | |
Այսօր թրաֆիքինգը նոր երևույթ չէ և անվանվում է սպիտակ ստրկություն: Դրա զոհերնեն դառնում միլիոնավոր մարդիկ: Ըստ «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» կոնվենցիայի, ընդունված 2000թ. ՄԱԿ-ի կողմից, (Պալերմոյի արձանագրություն) թրաֆիքինգը ` շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, պարտակելը կամ ստանալը ուժի սպառնալիքով կամ դրա կամ հարկադրանքի այլ միջոցների կիրառման, առևանգման, խարդախության, խաբեության, իշխանությունը կամ վիճակի խոցելիությունը չարաշահելու, կամ ուրիշ անձի կողմից վերահսկվող անձի համաձայնությունն ստանալու համար վճարների կամ շահերի ձևով կաշառելու ճանապարհով: Թրաֆիքինգի տեսակները` Սեռական շահագործում Հարկադիր աշխատանք Ստրկություն կամ ստրկության նմանվող վիճակ Օրգանների փոխպատվաստում երեխաների օգտագործում զինված կոնֆլիկտներում (զինվոր-երեխաներ) Երեխաների թրաֆիքինգ է համարվում` Շահագործման նպատակով 18 տարին չլրացած անձին հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը, ինչպես նաև շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը: Ինչպե՞ս են երեխաներին ներգրավվում թրաֆիկինգի մեջ` Թրաֆիքյորները օգտագործում են անօրինական մեթոդներ իրենց զոհերին ստանալու համար, որոնցից են առևանգում, խաբեություն,սպառնալիքի կամ ուժի /բռնության/ գործադրում և այլն: Հիմնականում թրաֆիքյորները օգտագործում են հետևյալ մեթոդները` Առևանգում` թրաֆիքյորները հարմար տեղ են գտնում առևանգման համար, որտեղ իրենց ոչ ոք չի տեսնի: Կան դեպքեր, երբ նրանք որևէ բան են առաջարկում զոհին, օրինակ` հյութ, քաղցրավենիք, որի մեջ քնաբեր է ավելացված, այնուհետև զոհին առևանգում են և տանում անծանոթ տեղ: Պատահում է, որ թրաֆիքյորները զոհին առաջարկեն որևէ տեղ տանել / ճանապարհել, որի ժամանակ և առևանգում են: Խաբեություն` թրաֆիքյորները ընտրում են գործազուրկ ընտանիքներ, նրանց աշխատանք են առաջարկում ուրիշ քաղաքում, գյուղում, կամ երկրում, խոստանում են շատ բարձր աշխատավարձ: Մարդիկ համաձայնվում են, բայց երբ տեղ են հասնում, նրանց պարտադրում են ծանր աշխատանք կատարել առանց վարձատրության, և պահում են նրանց անմարդկային պայմաններում: Երեխաների դեպքում շատ հաճախ հարկադրում են մուրացկանություն անել, բայց դրա դիմաց չեն վճարում: Սպառնալիքի կամ ուժի /բռնության/ գործադրում ` թրաֆիքյորը կարող է տեղա-փոխել իր զոհին սպառնալով: Օրինակ, կարող է սպառնալ, որ չենթարկվելու դեպքում նա կարող է վնասել ընտանիքին, կամ հենց զոհին բռնության ենթարկել և այլն: Այդպիսի օրինակներ շատ են, երբ զոհը պարտք է թրաֆիքյորին: Իմանալով ընտանիքի կենսական վատ վիճակը, նրանք փող են առաջարկում, իսկ հետո, երբ զոհը չի կարողանում իր պարտքը վերադարձնել, սպառանալով հարկադրում են աշխատանքի: Ովքե՞ր են թրաֆիքյորները` թրաֆիքյորները այն մարդիկ են, ովքեր զբաղվում են մարդկանց վաճառքով և վերջիններիս շահագործմամբ: Թրաֆիքյորը հենց նա է ով շահագործում է մարդկանց: Կան նաև միջնորդներ, որոնք օգնում են թրաֆիքյորներին հասնել իրենց զոհին: Օրինակ, միջնորդը կարող է առևանգել զոհին, այնուհետև փոխանցել թրաֆիքյորին հետագա շահագործման համար: Այդ մարդկանց արարքը նույնպես պատժվում է օրենքով: Պետք է միշտ հիշել, որ թրաֆիքյորներն ու միջնորդները հաճախ լինում են ծանոթ զոհերին, ինչի շնորհիվ վերջիններս նրանց հավատում են: Ովքե՞ր են երթարկվում թրաֆիքինգի` Թրաֆիքինգի կարող է ենթարկվել ցանկացած մարդ` կարող է լինել երիտասարդ աղջիկ, մեծահասակ տղամարդ, կին, երեխա: Նշանակություն չունի ոչ տարիքը, ոչ ազգը կամ հավատքը, ոչ այլ հանգամանք: Բայց կան մարդիկ, որոնք ավելի խոցելի են: Դա այն մարդիկ են, որոնք կամ չգիտեն, կամ շատ քիչ են տեղեկացված այդ երևույթի գոյության մասին, որոնց հեշտ է խաբել, համոզել, որոնք աջակցության կարիք ունեն: Խոցելի խմբի մեջ են մտնում նաև երեխաները: Երեխաները, որոնք թրաֆիքինգի են ենթարկվել, կարող են` չունենալ հնարավորություն շփվել, տեսնել իրենց ծնողներին չունեն իրենց տարիքի ընկերներ աշխատանքից դուրս չունեն կրթության հնարավորություն չունեն խաղալու ժամանակ պահվածքը բնորոշ չէ իրենց տարիքի երեխաներին և այլն: Թրաֆիքինգին ենթարկված մարդիկ այդ իրավիճակից դուրս գալուն պես պետք է վերաինտեգրվեն հասարակությանը, և այդ հարցում նրանց աջակցություն է հարկավոր: Օգնություն պետք է ստանան ինչպես նրանք այդպես ել նրանց ընտանիքները: Աջակցությունը դրսևորվում է հոգեբանի օգնությամբ, բժշկական միջամտությամբ և այլ ձևերով /մանրամասն կարող եք կարդալ Աջակցություն բաժնում/: Հայաստանում թրաֆիքինգը նոր երևույթ է, որի արմատները նույն են, ինչ-որ անցումային շրջանում գտնվող և դեռևս կայուն տնտեսություն չունեցող նախկին Խորհրդային միության շատ երկրներում: Թրաֆիքինգի առաջին դեպքերը արձանագրվել են 1990-ական թվականներին, իսկ որպես երևույթ իշխանությունների ուշադրության է արժանացել միայն 2002 թվականին, երբ ԱՄՆ Պետդեպարտամենտը Կոնգրեսի ժամանակ ներկայացրեց «Աշխարհում մարդկանց վաճառքի իրավիճակի մասին» տարեկան հաշվետվությունը և դասեց Հայաստանին երրորդ կարգի երկրներին, որոնք ուշադրություն չեն դարձնում երևույթին և համապատասխան կանխարգերիչ քայլեր չեն ձեռնարկում: Հոկտեմբերի 14-ին 2002 թվականին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման համաձայն ստեղծվեց Միջգերատեսչական հանձնաժողով, որի նպատակն է ուսումնասիրել Հայաստանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման, տեղափոխման ու առքուվաճառքի հետ կապված հարցերը և առաջարկներ ներկայացնել: 2003թ. մարտի 25-ին Հայաստանը վավերացրեց ՄԱԿ-ի «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիան» և դրան կից «Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների առևտրի կանխարգելման, արգելման և պատժի մասին» արձանագրությունները: Այսօր իրավիճակն այլ է: Թրաֆիքինգի երևույթը դարձել է առաջնային խնդիրներից մեկը: Գոյություն ունեն մի քանի միջազգային և տեղական կազմակերպություններ, որոնց նպատակն է թրաֆիքինգի դեմ պայքարը: Դրանցից են ` UNDP, World Vision, UMCOR, ԱՄԿ, ՄՄԿ "Հույս և Օգնություն”, "Ժողովրդավարոությունն այսօր”: Կառավարությանը կից ստեղծվել է աշխատանքային խումբ, որը մշակում է ազգային ծրագիր, որի շրջանակներում քննարկվում են թրաֆիքինգի հարցերը, կանխարգելումը, զոհերի աջակցության հնարավորությունները, օրենսդրության փոփոխությունները: Քրեական օրենսգիրքի մեջ հոդվածներ են ավելացել մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ: Ներկա պահին քրեական օրենսգրքում նոր փոփոխություններ են նախապատրաստվում: Մերի Հովակիմյան /10-րդ դաս.Արմաշի դպր./
| |
|
Բոլոր մեկնաբանությունները: 2 | |
|