19:41 Դիմակահանդես-2012 | |
Հունվարի 16-ին տեղի ունեցավ 12-րդ դասարանցիների այդքան շատ սպասված ամանորյա դպրոցական ավանդական դիմակահանդեսը: 12-րդ դասարանցիները և նրանց դասղեկներ ` Անդրեասյանն ու Ալեքյանը ամեն ինչ արել էին, որ դիմակահանդեսը անցնի ուրախ ու ջերմ մթնոլորտում: Նրանց այդ հարցում մեծ օգնություն ցույց տվեցին Արմաշի գյուղապետ` Հակոբ Զեյնալյանը, <Մանանա Գեյն ձեռնարկության տնօրեն պրն Նիկողոսյանն ու Արմաշի ձկնաբուծական ձեռնարկության տնօրեն` Գևորգյանը: Երեխաների հյուրերն էին նրանց ուսուցիչները , ծնողները և իհարկե` գյուղապետը: Դիմակահանդեսի ժամանակ անպակաս էր ուրախությունը, անակնկալներն ու նվերները: Ամենամեծ անակնկալը իր հետ բերեց Ձմեռ պապը`երեխաներին ու հյուրերին բաժանելով նվերներ և անափ ուրախություն: Երեխաները բազմաթիվ մրցույթների մասնակցեցին , տարբեր անվանակարգերում հաղթողներ եղան: Երեկոյի ժամանակ ընտրվեցին դիմակահանդեսի թագավոր ու թագուհի: Կարծում եմ . երեկոն անմոռանալի էր մասնակիցներից յուրաքանչյուրի համար... ![]() | |
|
Բոլոր մեկնաբանությունները: 0 | |