Главная » 2012 » Հունվար » 29
 Հունվարի 16-ին տեղի ունեցավ   12-րդ դասարանցիների այդքան շատ սպասված   ամանորյա  դպրոցական ավանդական  դիմակահանդեսը: 12-րդ դասարանցիները և նրանց  դասղեկներ ` Անդրեասյանն ու Ալեքյանը ամեն ինչ արել էին, որ   դիմակահանդեսը  անցնի   ուրախ    ու ջերմ մթնոլորտում: Նրանց այդ հարցում մեծ օգնություն  ցույց տվեցին  Արմաշի գյուղապետ` Հակոբ Զեյնալյանը, <Մանանա Գեյն  ձեռնարկության  տնօրեն  պրն Նիկողոսյանն ու Արմաշի ձկնաբուծական ձեռնարկության տնօրեն` Գևորգյանը:  Երեխաների հյուրերն էին նրանց ուսուցիչները , ծնողները և իհարկե` գյուղապետը:
     Դիմակահանդեսի ժամանակ  անպակաս էր ուրախությունը, անակնկալներն ու նվերները:
Ընթերցել են: 660 | Հեղինակ: armaleq | Ամսաթիվ: 29.01.2012 | Մեկնաբանություններ (0)

Արդեն 2 տարի է,որ Արմաշի  դպրոցի  սաները`   12 -րդ և 10-րդ  դասարանցիները ամանորի ուրախ  տոները անցկացնում են  Զատիկ   մանկատան սաների հետ:Արմաշեցիները դարձել են  մանկատան սաների համար շատ սպասված հյուրեր : Նրանք միասին պարում են ,ուրախանում , խաղում ,նվերներ ստանում Արմաշեցի Ձմեռ պապից ու Ձյունանուշից:   Հյուրընկալությունից հետո  Արմաշի դպրոցականները   ուրախ  ու երջանիկ  հրաժեշտ են տալիս` իհարկե,չմոռանալով հեռախոսահամարներ փոխանցել ու խոստումներ տալ` շուտափույթ հանդիպման:Մեր երեխաներից յուրաքանչյուրը շատ լավ է հասկանում ,որ Զատիկի սաներից յուրաքանչյուրի համար  իր տարած նվերներից   ամենակարևորը` ուշադրությունն ու ջերմ  ընկերակցությունն է : Ապրե'ք երեխաներ:
Ընթերցել են: 1008 | Հեղինակ: armaleq | Ամսաթիվ: 29.01.2012 | Մեկնաբանություններ (0)