Սկիզբ » 2013 » Նոյեմբեր » 6 » Աշնանային մեղեդի
14:09
Աշնանային մեղեդի
Հոկտեմբերի   18-ը   Արմաշի միջնակարգ   դպրոցի   VI   դասարանցիների  համար  տոնական օր էր: Աշունը  այցի   էր   եկել  այս  դասարան:  Դասղեկ  Նորա  Բաբախանյանի  հետ   տքնաջանորեն  և   մեծ  սիրով   նախապատրաստվել    էին   նշելու   <<Աշնանային  մեղեդի >>    վերտառությամբ   միջոցառումը: Միջոցառումն  անցավ   ուղղակի   հրաշալի ,  երգ,  պար , արտասանություն,  մրցույթներ, հանելուկներ:  Հարուստ  էր  ծրագիրը,  իսկ   երեխաները  բոլորն  էլ  ակտիվ  էին. Ալենը, Անիտան, Կառլենը,Էրիկը , Լուիզան, Հասմիկը, Լիլիթը փայլեցին աշնան մասին  արտասանած բանաստեղծություններով  ու շարադրություններով: Ամենուրեք  աշնանային  տրամադրություն էր : Աշնան գույներով ու մրգերով էին  զարդարված   սեղանները:                        

   



Ընթերցել են: 819 | Հեղինակ: armaleq | Վարկանիշ: 2.5/2
Բոլոր մեկնաբանությունները: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]