Главная » 2013 » Նոյեմբեր » 06
<<Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ ու կործանվում  նրա պակասությունից>>: Այս ոգով էին ներշնչված երեխաները և նրանց դասղեկ Նարինե Սահակյանը  իրենց դասղեկի ժամին,որի թեման հայրենասիրական էր: Նրանք մեծ սիրով ու արժանապատվությամբ ներկայացրին  ֆիդայական շարժումը Հայաստանում, արտասանեցին բանաստեղծություններ ու ոգեշնչված երգեր երգեցին ֆիդայիների   մասին:
Ընթերցել են: 1567 | Հեղինակ: armaleq | Ամսաթիվ: 06.11.2013 | Մեկնաբանություններ (0)

Հոկտեմբերի   18-ը   Արմաշի միջնակարգ   դպրոցի   VI   դասարանցիների  համար  տոնական օր էր: Աշունը  այցի   էր   եկել  այս  դասարան:  Դասղեկ  Նորա  Բաբախանյանի  հետ   տքնաջանորեն  և   մեծ  սիրով   նախապատրաստվել    էին   նշելու   <<Աշնանային  մեղեդի >>    վերտառությամբ   միջոցառումը: Միջոցառումն  անցավ   ուղղակի   հրաշալի ,  երգ,  պար , արտասանություն,  մրցույթներ, հանելուկներ:  Հարուստ  էր  ծրագիրը,  իսկ   երեխաները  բոլորն  էլ  ակտիվ  էին. Ալենը, Անիտան, Կառլենը,Էրիկը , Լուիզան, Հասմիկը, Լիլիթը փայլեցին աշնան մասին  արտասանած բանաստեղծություններով  ու շարադրություններով ... Կարդալ ավելին»
Ընթերցել են: 818 | Հեղինակ: armaleq | Ամսաթիվ: 06.11.2013 | Մեկնաբանություններ (0)