Սկիզբ » 2012 » Փետրվար » 16 » Վարդանանց տոն
15:43
Վարդանանց տոն

Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Վարդանանց տոնը


Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Վարդանանց տոնը:

451 թվականի մայիսին Ավարայրի ճակատամարտում հայրենիքի, հայ եկեղեցու և քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու մեծագույն սրբերից են:
Ավարայրի ճակատամարտի ականատես, 5-րդ դարի պատմիչ Եղիշեն գրել է. «Եվ սեղան կանգնեցնելով` ամենասուրբ խորհուրդը կատարեցին, պատրաստեցին նաև ավազան, և եթե զորքի բազմության մեջ չմկրտված մարդ կար, ամբողջ գիշերը մկրտեցին և առավոտյան Սուրբ հաղորդություն ընդունեցին»:
V
դարում Հայաստանն իր ազգային անկախությունն էր պաշտպանում ինչպես Բյուզանդիայի «միահավատներից» (որի մի հատվածը Արեւմտյան Հայաստանն էր), այնպես էլ պարսիկներից, որոնք հսկում էին երկրի արեւելյան հատվածը: Ըստ ավանդության, ճակատամարտում 60 հազար հայեր դիմակայում էին 200 հազար պարսիկների: Հենց Վարդան Մամիկոնյանին են վերագրում «Մահ ոչ իմացեալ` մահ է, մահ իմացեալ` անմահություն» (Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը` անմահություն) խոսքերը:
Վարդանանց տոնը սովորաբար նշվում է Մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրը: Տոնի առիթով բոլոր եկեղեցիներում կմատուցվի սուրբ պատարագ:
Այսօր ժամը 13:00-ից Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը նախաձեռնել է մեծ երթ` նվիրված Սուրբ Վարդանանց տոնին: Երթը մեկնարկել է Սուրբ Զորավոր եկեղեցում մատուցվող պատարագից հետո` Թումանյան-Փարպեցի խաչմերուկից: Երթին մասնակից հոգևորականները, երիտասարդները, հասարակական և ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչները շարժվել են դեպի Խանջյանի փողոցի վրա գտնվող Վ.Մամիկոնյանի արձան, որին հարակից տարածքում ներկա պահին տեղի է ունենում օրվա խորհուրդը ներկայացնող մշակութային միջոցառում:

 

Neonews.am - Լուրեր Հայաստանից և ամբողջ աշխարհից

 

Ընթերցել են: 1456 | Հեղինակ: armaleq | Վարկանիշ: 0.0/0
Բոլոր մեկնաբանությունները: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]