Սկիզբ » 2012 » Հոկտեմբեր » 6 » Թարգմանչաց տոն.
17:47
Թարգմանչաց տոն.

     Ոսկեդարից մինչեւ այսօր ուսուցիչն ու մանկավարժը հայ ժողովրդի կողմից մեծարվել են, գնահատվել ու հիշվել դարեդար: Իսկ Հայ Առաքելական Եկեղեցին մայրենիի մեր առաջին ուսուցանողներին ու թարգմանիչներին դասել է Սրբերի շարքը, նվիրել նրանց տոն, որ համաժողովրդական է ու նշվում է արդեն 16 դար:

Սուրբ Թարգմանչաց տոն (ամբողջական անվանումը՝ Սուրբ թարգմանիչ Վարդապետների՝ Մեսրոպի, Եղիշեի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու տոն), հայ ժողովրդի նվիրական և սիրված ազգային-եկեղեցական տոներից է, նշվում է Սուրբ Խաչի տոնից չորրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը։

Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Թարգմանիչ վարդապետների անվան ներքո տոնում է վարդապետ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի, նրա ավագ ու կրտսեր աշակերտների՝ ԵղիշեիՄովսես ԽորենացուԴավիթ Անհաղթի և այլոց պայծառ հիշատակը։ Նրանց մեջ են մտնում նաև հետագա դարերում թարգմանչաց սերնդի գործն ու առաքելությունը շարունակած Սուրբ Գրիգոր Նարեկացին և Սուրբ Ներսես Շնորհալին։

Թարգմանիչների շնորհիվ Աստվածաշունչ մատյանը թարգմանվեց հայերեն։ Թարգմանիչներն իրենց գործունեությամբ նպաստեցին Հայոց աշխարհի հոգևոր-մշակութային զարթոնքին։ Սուրբ Գրքի թարգմանությանը հաջորդեցին Եկեղեցու Սուրբ Հայրերի բազմաբնույթ երկերի հայերեն թարգմանությունները, որոնցից շատերն այսօր իրենց բնօրինակների կորստյան պատճառով բնագրի արժեք են ստացել։

Ընթերցել են: 554 | Հեղինակ: armaleq | Վարկանիշ: 0.0/0
Բոլոր մեկնաբանությունները: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]