18:21 Սիրելի' երեխաներ... | |
Սիրելի' երեխաներ Ամեն ժողովրդի համար էլ սիրելի է իր պատմությունը, սրբազան են իր անցյալի հիշատակները: Բայց երևի քչերը կան, որոնց համար իրենց պատմությունը , լեզուն դարերի ճանապարհին այնպես նեցուկ է եղել, ինչպես մերը: Մայրն ու մայրենի լեզուն մարդու համար աշխարհի ամենասուրբ բաներն են ... Մայրենի լեզուն երբեք չի մոռացվի : Եթե նույնիսկ լեզուդ համրանա , փակվի , մայրենի լեզուն հոգուդ մեջ կմնա մինչև որ մի օր լեզուդ արձակվի... Սիրի'ր ու անաղարտ պահիր մայրենիդ: Փոխտնօրեն` Ք. Սարգսյան Ս. Կապուտիկյան '' Լեզվի մասին երդումը: Ժամանակի ակունքներից ես գալիս դու, իմ հայ լեզու , դարերի լեռնապարերի վրայով: Հայկյան նետի սույլ ու շառա~չը կա քո մեջ: Ավարայրի վրա կանգնած աղոթք - աղաղակի սաստկությունը : Դու փիղ ու բաբանի զարհուրանքին դիմադիր հառնած անկործանելի~ պարիսպ, Զվարթնոց տաճարի չեղծված , չավերվա~ծ սկզբնապատկեր: Երդվում եմ `ծնունդովս` կամուրջ դառնալ քո դարեդար անցումին ,քար դառնալ քո պարսպացյալ ամրությանը,աղոթարար լինել քո սրբազնագույն տաճարին: Երդվու~մ եմ: Դու` գողթան կրակված գուսաններից ինձ հասած մոխրաթաթախ անթեղ ,ժամանակի ժանգը չբռնող` ոսկեդարի~ ոսկի ,Դավթի իմաստուն պայծառություն և Մհերի իմաստնագույն խռովք, Նարեկացու տիեզերածավալ ալեկոխում և Քուչակի վարդաշաղախ սիրերգություն , Եղիշեից Եղիշե ձգվող անհուն մաքառումի զորավ~որ զրինգ: Երդվում եմ` շուրթերովս բորբոք պահել քո վահագնաբոց կրակը ,լցվել քո լույսով ու քնքշությամբ` ինչպես ` վաղորդայնի օդով, զրահավորել հոգիս քո արի գեղեցկություններով : Երդվու'մ եմ:
| |
|
Բոլոր մեկնաբանությունները: 0 | |