14:27 "Մարդու իրավունքներ և լրագրություն "օլիմպիադայի աշխատանքներից | |
Մի գազանանոցի պատմություն Մեր դպրոցական հասարակությունը շատ հեշտ կարելի է նմանեցնել գազանանոցի, որտեղ յուրաքանչյուր աշակերտական խումբ հիշեցնում է կենդանական որևէ տեսակի:Օրինակ՝ աշակերտների մի խումբ դրսևորում է առաջնորդի հատկություններ և նրանք նման են առյուծներին (չնայած նրանցից շատերը բաշ չունեն): Նրանք զորեղ են, առաջնորդում և կառավարում են մյուս կենդանիներին-աշակերտներին: Առյուծների հետ սովորում են նաև աղվեսները, ովքեր խորամանկ են, խելացի՝ սակայն զուրկ առաջնորդի հատկանիշներից: Նրանք գործում են ի նպաստ իրենց և ի վնաս մյուսների:Չմոռանանք կապիկներին, որոնք անգիտակցաբար անհասկանալի գործունեություն են ծավալում և հասարակությանը որևէ օգուտ չեն տալիս: Կապիկներին հաջորդում են քամելեոնները: Նրանք չունեն արժանապատվություն և հարմարվում են ամեն տեղ, անտեսելով բարոյական արժեքները: Կան նաև նապաստակ-աշակերտներ: Սրանք կատարյալ վախկոտներ են և փախչում են ու թաքնվում վերահաս վտանգի ժամանակ: Իսկ ահա բորենիները անմասն չեն մնում ոչնչից: Նրանք սպասում են հարմար պահի, որպեսզի հոշոտեն ընկած առյուծներին, սակայն միայնակ լինելով վերածվում են գորտերի՝ կիսաչոր ու ցեխոտ ջրափոսում պատսպարվելիս: Փոխարենը բացակայում են փղերը, որոնց վրա հարձակվում են: Մեր գազանանոցի տեղն անփոփոխ է: Սակայն բոլորն ունեն մի նմանություն: Նրանք վայրի են և փակված ճաղերի հետևում: Մհեր Արաբյան, Հրայր Ղահրիյան, <Մխիթար Սեբաստացի> կրթահամալիր, իրավագետ-քաղաքագետի խորացված ուսուցմամբ դասարան աղբյուրը` www.armolimp.am | |
|
Բոլոր մեկնաբանությունները: 0 | |