Սկիզբ » 2012 » Փետրվար » 22 » ''Մարդու իրավունքներ և լրագրություն '' Ա~խ, տրանսպորտ,տրանսպորտ
19:13
''Մարդու իրավունքներ և լրագրություն '' Ա~խ, տրանսպորտ,տրանսպորտ
  Ախ , տրանսպորտ, տրանսպորտ

Մենք ամեն օր խոսում ենք մեր իրավունքների մասին, սակայն  դրանց ոտնահարման դեպքում հաճախ չենք պաշտպանում մեր իսկ իրավունքները: Դրա վառ օրինակը մեր երթուղային տաքսիների վիճակն է: Սկսեմ ամենասկզբից. կանգնած ես կանգառում երկար ժամանակ  և հանկարծ գալիս է մի կիսաքանդ երթուղային ՝ մի կողմի թեքված: Բացում ես երթուղայինի դուռը և կանգնում դժվարին ընտրության առաջ. մի կերպ խցկվել երթուղայինի մեջ, թե ՞ սպասել մյուսին, բայց քաջ գիտակցելով, որ հաջորդ երթուղայինը գալու է նույն վիճակում, հավաքում ես բոլոր ուժերդ ու քեզ մի կերպ տեղավորում երթուղայինի մեջ: Կռացած և անհարմար վիճակին գումարվում է ծխախոտի հոտը: Եթե հնարավորություն ես ունենում գլուխդ շարժելու` կարող ես նկատել պատուհանին մեծ տառերով փակցված ազդագիրը. «Հարգելի ուղևոր, պահանջեք վարորդից, որ նա չծխի և չվնասի ձեր առողջությունը»: Դե, իհարկե, հասկանում եք, որ գրեթե ոչ ոք չի էլ փորձում պաշտպանել իր իրավունքը: Կարծում եմ` պատճառն այն է, որ ամաչում են կամ կարծում են, որ  անօգուտ է: Դե, ինչպես ասում են` «Խելքից տուժում է առողջությունը»:  Իսկ եթե առանց կատակի, ապա ամեն այդպիսի վարորդ խախտում է այն օրենքը, որ արգելում է երթուղայինում ծխելը: Օրենքը  ընդունվել է 2004-ին, 2005-ից ուժի մեջ է մտել: Ասեմ նաև` օրենսգրքում վարչական իրավախախտումների դեպքում տուգանք է նախատեսվում: Ուղղակի խնդիրն այն է, որ իրավական դաշտը կա, բայց ռեալ կյանքում չի կիառվում:

·       Քաղաքային տրանսպորտում եւ փոխադրամիջոցներումներառյալավտոբուսներումերթուղային տաքսիներում,գնացքներումինչպես նաեւ օդակայաններում ու գնացքի կայարաններում ծխելն արգելվում է:

·       Ճանապարհային երթեւեկության կանոնների համաձայնդուք իրավունք ունեք երթևեկել առանց ծալապատիկ ուտրորված դիրքովորովհետեւ ըստ երթեւեկության կանոններինստատեղերից ավելի ուղեւոր տեղափոխելը արգելվումէ:

Դե, եթե օրենքով նախատեսված կետերը չենք պահպանում, էլ ինչ իմաստ ունի խոսել մնացածի մասին: Օրինակ` եթե բախտդ բերի և  երթուղայինի մագնիտոֆոնը փչացած լինի՝ կազատագրվես անճաշակ ռաբիս երաժշտություն լսելուց, իսկ եթե ոչ՝ ուրեմն դատապարտված ես մինչև քո կանգառը լսել բարձր կլկլոցը: Դրան էլ եթե գումարենք  չսափրված և համարյա միշտ կատաղած վարորդների դեմքերը,  նրանց  տափակ և անմաստ կատակները, կեղտոտ ու կոտրված նստարաններով ու չփակվող դռներով մեքենաները,  ուրեմն դու հերոս ես, եթե անվնաս հասել ես  քո ուզած վայրը՝ հաղթահարելով երթուղայինների բոլոր դժվարությունները բավական չէ, դեռ բարձր և աշխատանքային տրամադրություն էլ ունես:

                       Ալեքյան  Հովհաննես ''Մխիթար Սեբաստացի կրթահամալիր''www.armolimp.am

Ընթերցել են: 519 | Հեղինակ: armaleq | Վարկանիշ: 0.0/0
Բոլոր մեկնաբանությունները: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]