10:50 ԼՈՒՐՋ ԹԵՄԱ-ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ | |
ՈՎ Է ՄԵՂԱՎՈՐ, ՈՐ ԱՇԱԿԵՐՏԸ ՉԻ ՈՒԶՈՒՄ ՍՈՎՈՐԵԼ??? 1,Բնականաբար շատերը այդ շրջանում "ԵՐԵԽԱ-ԴԵՌԱՀԱՍ" շատ են փոխվում, ոմանք դեպի լավը, ոմանք` վատը:Նա դառնում է ավելի հուզական, լռակյաց, և դա բնական է: Նրա մոտ անցումնային շրջան է: 2, ԾՆՈՂԸ պետք է շատ ուշադրություն դարձնի իր երեխային, խոսի նրա հետ, և անի այնպես որ երեխան խոսի իր հետ: Բնական է պետք է թույլ տալ որ երեխան մեծանա ինքնուրուն, ԲԱՅՑ... ոչ թե մոռանալ նրան: Թվում է թե երեխան այդ տարիքում արդեն մեծ է և կարիք չկա նախքան դպրոց ուղարկելը ստուգել դասերը: Սակայն հավելյալ ուշադրությունը և մի փոքր խստությունը չեն խանգարի: Ավելի լավ է լինել մի քիչ խիստ, քան անտարբեր: 3, ՈՒՍՈՒՑԻՉԸ պետք է հոգեբանորեն մոտենա յուրաքնաչյուր երեխայի: Ուսուցչի և աշակերտի միջև պետք է ստեղծվի փոխադարձ հարգանք: Աշակերտ դասերը պետք է սովորի ոչ թե վախենալով կամ զզվելով տվյալ ուսուցչից, այլ սիրելով: Ուսուցիչն էլ իր հերթին պետք է անի այնպես, որ աշակերտը սիրի և հարգի իրեն: 4.ՇՐՋԱՊԱՏԸ մեծ դեր է խաղում դեռահասի կյանքում: Եվ հենց այդ նույն շրջապատում կայանալու և երևալու համար դեռահասները սկսում են ծխել կամ նման ինչ որ բան: Բնական է ժամանակի ընթացքում նա ինքն է հասկանում թե ում հետ շփվի և ում հետ ոչ, բայց պետք է նրան որոշակի ուղղություն տալ: 5.ՀԱՄԱՑԱՆՑԸ մեկ բառով կարելի է ասել ՓՉԱՑՆՈՒՄ Է դեռահասներին: Եվ շատ է խանգարում դասերին: 6. ՍԵՐԸ մի հիանալի զգացմունք է, բայց դեռահասները շատ ծանր են տանում մերժված կամ անպատասխան սերը, առաջին սիրո կարուստը, կամ սիրում են ու ամբողջ հոգով ու սրտով նվիրվում սիրած էակին... Ու մոռանում դասերի մասին::: ԻՄ ԿԱՐԾԻՔԸ... Ամեն ինչ գալիս է երեխայիներսից, նրա կամքից... եթե նա ուզենա սովորել, ոչ վատ ուսուցիչը, ոչ սերը, ոչ համացանցը և ոչ մնացած բոլոր թվացյալ պատճառները չեն կարող խանգարել երեխային սովորել... ուղղակի կամքի ուժ է հարկավոր: ԱՌԱԿՍ ԻՆՉ ԿՑՈՒՑԱՆԵ??? <> սա է մեր ապագան | |
|
Բոլոր մեկնաբանությունները: 3 | |
|