22:13 Հայ գրատպության 500 ամյակը | |
![]() «Մենք մտել ենք գրքերի երկիր»,- զարմացած զեկուցել են զավթիչները Հայաստանի վրա 7-րդ դարում արաբական առաջին արշավանքից հետո:
«Գրքերի երկիր» Հայաստանից շատ հեռու` Վենետիկում, 1512թ.`Գուտենբերգի տպագրության գյուտից ընդամենը վեց տասնամյակ անց, ձեռագիր գրքի պաշտամունք ունեցող Հակոբ Մեղապարտը ստեղծեց առաջին հայկական տպագիր գիրքը: Հայ ժողովրդի կյանքում գրատպությանը շրջադարձային ու կարևոր դերակատարություն էր վերապահված: Գրերի գյուտից անմիջապես հետո (405թ.) տասը դարերի ընթացքում ստեղծված ինքնուրույն ու թարգմանական գրականությանը նոր շունչ և զարգացման նոր հեռանկար տրվեց` ապահովելով գիտելիքի իսկապես հավերժական ներկայությունը: Եվ հայերեն տառերով գրված գիրքը դարձավ հայության վերածննդի ամենավառ վկայությունը: Առաջին տպագիր գրքերը` Ուրբաթագիրքը, Պարզատումարը,Սաղմոսարանը, հայկական ձեռագիր մատյանների տեսքով ու նմանությամբ էին արված, ինչը նաև ավանդույթի շարունակություն էր հուշում: Հայկական գրատպությունը սկսվեց Վենետիկով ու անկասելի ընթացքով շարունակվեց դեպի Մադրաս, ապա 1616թ.` Լվով, 1623թ.` Հռոմ, 1624թ.` Միլան, 1633թ.` Փարիզ, 1640թ.` ՆորՋուղա, 1655թ.`Ամստերդամ: ՀետոՍանկտՊետերբուրգ, Պոլիս, Թիֆլիս, Շուշի և վերջապես Երևան: Աշխարհի երեք տասնյակից ավելի քաղաքներում 1512-1920թթ. լույս տեսած 11 հազար անուն գրքերի մեծ մասը տպագրվել է հայրենիքից դուրս. Վենետիկ(2243), Պոլիս (5492), Թբիլիսի (3637): Միայն 1920-40թթ. հրատարակվել է 18 հազար անուն գիրք: | |
|
Բոլոր մեկնաբանությունները: 0 | |