09:20 Երբ գալիս է սեպտեմբերը | |
Ահա և սկսվեց ուսումնական տարին: Ամենուրեք ժպտացող դեմքեր են,տոնական հագնված ուսուցիչներ ուաշակերտներ: չ է ![]() Աստղազարդ ծածկույթը մի կողմ նետելովՕրը արթնացավ գիշերվա քնից,Բարի առավոտ մեզ ավետելովԿկոցեց աչքերը արևի լույսից:Երկնքին կապույտ երանգ վրձնելովՕրը բացում է աչքերը իր խենթ,Մի խելառ խորհուրդ մեզ ավետելովԵրկրին լուռ փարվող ամեն շողի հետ:<Բարի առավոտ>-ը օրհնություն դարձածՀնչում է բոլոր մարդկանց շուրթերիցԱրևն էլ հենց նոր քնից արդնացածԵրջանիկ ժպտում է խաղաղ երկնքից:Մի տեսակ խենթ է օրն այս արևոտ,Մի տեսակ տարբեր օրերից տարվա,Մի մեծ խորհուրդ է թևածում անհոգՎեհ ժամանակի թևերի վրա:Բարի առավոտմարդիկ հարազատ,Թող ձեր պատմության երկնակամարում,Օրվա խորհուրդն այս թևածի ազատՍուրալով դեպի բաղձալի հեռուն:Ճեղքելով կյանքի ուղիները խենթՕրն այս իր ուրույն տեղը թող գտնի,Խոնարհ քայլելով ժամանակի հետՄարդկությանը ողջ բաին ավետի:Շատերի համար առաջինն է այնՇատերի համար վերջինը ցավոքՍակայն խորհուրդը խենթ սեպտեմբերյանՀավերժ մնալու է թե ինձ, թե քեզ մոտ:ԵՎ ամեն տարի նույն այս օրը խենթՓարվելու է մեզ մի անխոս թախիծ,Նուրբ խմորվելով իրականության հետԿերտելու է վեհ պատմություն անբիծ:Եկեք ուրեմն սրտի թրթիռովԱյս սեպտեմբերը երազող մանկանց,Բակ հրավիրենք մեր ջերմ ծափերովԵվ բարի գալուստ ավետենք նրանց:Առաջին անգամ քայլերով փոքրիկԿտրել են նրանք դպրոցի ճամփան,Տոտիկ առ տոտիկ հարթելով ուղինԶարմանահրաշ ու լույս գիտության:Բարի գալուստ քեզ սիրելի փոքրիկ,Խինդությամբ լեցուն սեպտեմբերի մեկ,Թող որ քո կյանքում դպրոցն այս գողտրիկԴառնա իմաստուն, աջակից մի ձեռք:Հարազատ դարձած քայլեք կողք կողքիՃանապարհներով թե հարթ, թե ոլոր,Հարթելով ուղին լուսե գալիքի,Խինդով լցնելով մեր շուրջը բոլոր:Օրերն ացնում են վարկյանի նման,Եվ մի նկարիչ իր վրձնով կարծես,Խոնարհ կերտում է հրաշքի նմանՄեր կյանքի կտավը թաքուն ու անտես:Ժամանակները անցնում են անձայն,Դառնալով կապույտ հուշեր մեր կյանքում,Եվ հատիկ հատիկ օրերը անցյալՄարգարտաշար հուշեր են դառնում:Ժամանակները փոխվում են անտեսԱրժեքներն իրենց դեմքն են կորցնում,Բայց խորհրդավոր մի նուրբ ձեռք անտեսԱյդ արժեքներից նոր ուժ է ծնում:Եվ հենց այդ ուժի զորությամբ կարծեսՍերնունդներն եկող լցվում են էլի,Եվ դեպի գալիքն են սուրում խենթի պեսԳաղտնի զորությամբ այդ հերոս արծվի:Պարզիր լուսաշող ձեռքերդ փոքրիկԱյբբենարան այս քո խենթ գիրկը առ,Նավարկիր նրա օվկիանում անծիրՍովորիր Հայոց ամեն ոսկե տառ:Եվ այդ տառերով բացիր այս կյանքիԿատարելության դռները բոլոր,Եվ այդ տառերով հարթիր այս կյանքիՃանապարհները ոլոր ու մոլոր:Այբբենարանն այս իր մեծ զորությամբԹող կոփի խոսքդ և միտքդ թոթով,Եվ խորհրդավոր իր եղելությամբՔո կյանքը լցնի խինդով ոգեթով:Որ քո մանկության խաղաղ օվկիանումԵրազի թևով անհոգ նավարկես,Մեսրոպյան ոսկե տառերով կյանքումԽենթ երջանկության դռները բացես: | |
|
Բոլոր մեկնաբանությունները: 0 | |