Սկիզբ » 2012 » Սեպտեմբեր » 24 » Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք
21:44
Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք

ՄԱԿ-ի մշակութային գործակալության (ՅՈւՆԵՍԿՕ) կողմից Երեւանը հայտարարվել է 2012թ. գրքերի համաշխարհային մայրաքաղաք: Երեւանը հայտը ներկայացրել է առաջին անգամ ու միանգամից արժանացել այդ կոչմանը: Այս ծրագիրն առաջին անգամ իրականացվել է 2001 թվականից, երբ ՅՈւՆԵՍԿՕ-ում միտք է առաջացել աշխարհում ընտրել գրքի մի քաղաք, որտեղ մշակութային միջոցառումներ կիրականացվեն: Եւ ամեն տարի աշխարհում մի որեւէ  քաղաք, որը հայտ է ներկայացնում, ճանաչվում է գրքի համաշխարհային մայրաքաղաք: Մինչ Երեւանը, այդ պատվին արժանացել են Մադրիդը, Ալեքսանդրիան, Մոնրեալը, Թուրինը, Ամստերդամը, Բուենոս Այրեսը եւ այլն:

2 012թ.-ի ապրիլի 22-ին, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հնագույն ձեռագրերի թանգարան-ինստիտուտի` Մատենադարանի առջև Երևանը հռչակվեց գրքի 12-րդհամաշխարհայինմայրաքաղաք:

Միջոցառման ընթացքում Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիցիո Մակրին «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» տիտղոսը փոխանցեց  Երևանի քաղաքապետ  ՏարոնՄարգարյանին:

3-հազարամյա պատմություն և մշակութային մեծ ժառանգություն ունեցող մեր քաղաքն այսօր հպարտությամբ ու ոգևորությամբ ստանձնեց գրքի համաշխարհային մայրաքաղաքի պատվաբեր տիտղոսը:
Գիրն ու գրականությունը միշտ էլ կարևոր տեղ ու դեր են ունեցել հայ ժողովրդի համար: Նաև դրա շնորհիվ է, որ դարերի ընթացքում կարողացել է դիմագրավել ճակատագրի բազմաթիվ փորձություններին:
Աշխարհում քիչ քաղաքներ կան, որ Երևանի պես կարող են հպարտանալ ծննդյան սեպագիր վկայականով: Դեռևս մեր թվարկությունից առաջ 782 թվականին Հայոց Արգիշտի արքան է այդպես վավերացրել քաղաքի ծնունդը:
Հայոց ոսկեդարում, Մեսրոպ Մաշտոցի կողմից հայոց գրերի ստեղծմանը հաջորդել է հայ հանճարների կողմից մագաղաթյա բազմաթիվ մատյանների ու գրքերի ստեղծումը: Պատահական չէ նաև, որ հայատառ առաջին նախադասությունը իմաստնություն ճանաչելու խրատ է պատգամում:
Հայ ժողովուրդը հպարտ է, որ բազմադարյա գրական մշակույթ և 500-ամյա տպագրություն ունեցող իր երկիրն այսօր ստանձնում է գրքի, գրականության և, ընդհանրապես, մշակույթի քարոզչության միջազգային պատասխանատվության մի մասը:
Երևանն այդ պատվավոր տիտղոսը կրելու է ուղիղ մեկ տարի:

Ընթերցել են: 376 | Հեղինակ: armaleq | Վարկանիշ: 0.0/0
Բոլոր մեկնաբանությունները: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]