Սկիզբ » 2012 » Մարտ » 5 » Եղիր նրանց կողքին/ Մարդու իրավունքներ և լրագրություն շարքից/
18:10
Եղիր նրանց կողքին/ Մարդու իրավունքներ և լրագրություն շարքից/

                      Եղիր նրանց կողքին

 Աշխարհում կան մարդիկ, որոնք ունեն քո կարիքը:  Ունեն սիրո, վստահության ու կարեկցանքի կարիք: Դու ես նրանց լսելու, հասկանալու և ուժ  տալու: Մարդանց  աշխարհը տարբեր է, երբեմն` անգույն ու աննպատակ: Դու  ես այն լցնելու գույներով, տալու ես արև` պայծառ շողերով, տալու ես ժպիտ` ուրախ պահերին, տալու ես սեր, որը  նա երբեք չի ստացել, տալու ես հավատ, որը նա վաղուց  կորցրել  էր ու փնտրել չէր ուզում: Լսելու ես նրան, ինչպես լսում են քեզ, սիրելու  ես նրան ինչպես քույրը եղբորը, փայփայելու` ինչպես մայրը նորածնին: Մենք բոլորս էլ կտանք նրանց ժպիտ, եթե միայն ցանկանանք: Այդ փոքրիկ ժպիտը ու հավատը մի կյանք կթվա նրան: Այդ փայփայանքը մի բարի աշխարհ կդառնա նրա համար: Նա կժպտա ու հոգին կզգա այն, ինչն երբեք չէր զգացել: Կլինի այն, ինչ մենք ենք, կհավատա նրան,   ինչին բոլորս ենք հավատում: Կսիրի ու կսիրվի, կժպա ու կժպտան, կխոսի  ու կլսի, կների ու կներվի: Հավատացե’ք, ձեր գոյությամբ այս մեծ աշխարհի փոքրիկ մասնիկի հոգին կլցնեք ուրախության բերկրանքով: Եղի’ր նրանց կողքին:                               



                    Լիա Մովսիսյան/9-րդ դաս.ՄխիթարՍեբաստացի կրթ./

Ընթերցել են: 369 | Հեղինակ: armaleq | Վարկանիշ: 0.0/0
Բոլոր մեկնաբանությունները: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]