20:54 Ամանորյա հարցազրույց | |
Ամանորյա հարցազրույցի իմ հյուրերն են մեր դպրոցական կայքի հիմնադիր- ադմինիստրատորներ` ընկեր Ալեքյանը և Արամ Խաչատրյանը - Ընկեր Ալեքյան, սիրում եք Ամանորը: - Ամանորը իմ ամենսիրելի տոնն է, որովհետև այն ամենազարմանալին ու խորհրդավորն է բոլոր տոներից, այն հույսի ու մեծ ակնկալիքների տոն է: Մեզանից յուրաքանչյուրը սրտի թրթիռով է սպասում Ամանորին, որովհետև անկախ նրանից, մեծ ենք մենք, թե փոքր. նյութապես ապահովված ենք, թե ոչ` մենք բոլորս ամանորյա հրաշքների ենք սպասում, մենք ձմեռ պապիկի ու նրա հրաշալի նվերների կարիքն ենք զգում: - Իսկ ինչ տվեց անցնող տարին Ձեզ: - 2012 թվականին կատարվեց իմ կյանքի ամենամեծ երազանքներից մեկը` ստեղծվեց դպրոցի էլեկտրոնային թերթը`մեր կայքը•, մենք ստացանք նաև շատ սպասված պրոյեկտորը, որի համար շատ շնորհակալ եմ մեր տնօրենից: Հարցս ուզում եմ ուղղել Արամին. -Արամ, հավատում ես դու ամանորյա հրաշքներին: ![]() - Իհարկե, Արևիկ ջան: Հրաշքների պետք է հավատալ, որպեսզի կյանքը լինի հետաքրքիր : Եթե հավատանք Ամանորյա հրաշքներին , ապա մեր կյանքում կավելանա ևս մեկ երջանիկ օր: Բարի խորհուրդ եմ տալիս բոլորին հավատալ ամանորյա հրաշքներին" - Արամ, իսկ ինչ ցանկություններ ունես գալիք Նոր Տարում: -Ցանկություններս շատ են. բայց կնշեմ ամենակարևորը` ուսման մեջ ինձ հաջողություն`հասնեմ իմ նպատակին : ,ինչպես նաև անձնական կյանքում : Հարցազրույցը վարեց Արևիկ Սիմոնյանը | |
|
Բոլոր մեկնաբանությունները: 0 | |