19:56 Ամանորյա հարցազրույց | |
Ահա և ավարտվում է 2012 թվականը: Ուզում եմ շնորհավորել բոլորին Ամանորի և Սուրբ ծննդյան առթիվ: Ամանորյա ավանդական հարցազրույցի իմ հյուրն է դպրոցի փոխտնօրեն` Ք. Սարգսյանը: - Ընկեր Սարգսյան, անցնող տարում ինչ ձեռքբերումներ ունեցաք անձնական կյանքում - Տունը վերանորոգեցինք: -Մոտենում է Ամանորը` իր բազմաթիվ հոգսերով : Ինչ Ամանորյա ուտեստներ եք սիրում և ինչ եք պատրաստելու. -Մեր ընտանիքում ամենաշատը սիրում են թոնրի գաթա և խորոված: Իսկ պատրաստելու եմ ավանդական տոլմա, շոգեխաշած միս, խորոված և աղանդերներ: - Ընկեր Սարգսյան, ինչ ամանորյա բարեմաղթանքներ կհղեք մեր դպրոցական կայքի այցելուներին. ![]() - Սիրելի' երեխաներ , ուսուցիչներ, ծնողներ: Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորը: Մաղթում եմ, որ խաղաղ լինի Նոր տարին, որ բերքառատ ու լուսառատ լինի և անկատար չթողնի ոչ մեկի բարի ցանկությունները Հարցազրույցը վարեց Արևիկ Սիմոնյանը | |
|
Բոլոր մեկնաբանությունները: 0 | |