Главная » 2013 » Դեկտեմբեր » 09
 Արմաշի միջնակարգ  դպրոցի Մոնթե Մելքոնյանի անունը կրող դասարանի աշակերտները իրենց ուսուցիչների   գլխավորությամբ այցելեցին  Եռաբլուր  իրենց հերոսի`Մոնթեի գերեզմանին: Նրանք ծաղիկներ դրեցին  Մոնթեի  շիրիմին : Ճիշտ է, Մոնթեի ծննդյան օրվան նվիրված միջոցառման ժամանակ երգով ու արտասանությամբ  բոլորն էլ գովերգել էին իրենց հերոսին, բայց այսօր ուրիշ էր :Նրանցից  յուրաքանչյուրը ուզում էր  իր սրտի խոսքը ,իր բանաստեղծությունը արտասանել անմիջապես Մոնթեի շիրիմի մոտ` նրա համար : Լսում ես , Մոնթե , այս  ուրախ , չարաճճի  տղաներն ու աղջիկները քեզ համար են երգում , նրանք քեզ շատ են սիրում ու խոսք են տվել ի լուր ամենքի, որ երբ մեծանան`իրենք էլ  Մոնթե  պիտի դառնան...

Ընթերցել են: 383 | Հեղինակ: armaleq | Ամսաթիվ: 09.12.2013 | Մեկնաբանություններ (0)