Շուրջ մեկ տարի է , որ ստեղծվել ու գործում է Արմաշի միջնակարգ դպրոցի կայքը:Կայքի ստեղծման գործում ինձ հետ միասին իր մեծ ներդրումը ունեցավ 12-րդ դասարանցի Արամ Խաչատրյանը:Մենք հավատում էինք մեր սկսած գործին, և դա մեզ օգնում էր համառորեն աշխատել կայքի վրա , փորձել նրա աշխատանքներում ներգրավել աշակերտներին, ինչպես նաև մեծացնել կայք այցելողների թիվը: Մեր և մի քանի աշակերտների ջանքերի շնորհիվ այսօր կայքը կա և մեկ տարեկան է: Սիրելի աշակերտներ և ուսուցիչներ , եկեք համագործակցենք, դպրոցական կյանքի մեր հույզերն ու անհանգստությունները , մեր փոքրիկ ստեղծագործությունները զետեղենք կայքում:
|