Այսօր երևի շատերն են արթնացել ու օրացույցին նայելով սարսափահար ասել. «Այսօր ուրբաթ 13 է»: Ուրեմն վերջ, ամեն ինչ այսօր անհաջող է լինելու: Իսկ եթե հանկարծ պարզվեր, որ դեռ լիալուսին է լինելու, արդեն հաստատ սատանայի մատը խառը կլիներ: Բայց ինչու՞: Չէ՞ որ ուրբաթն էլ բոլոր օրերի պես սովորական օր է, այն էլ օր, որն ազդարարում է աշխատանքային շաբաթվա վերջը: Ուրեմն ինչո՞ւ են մարդիկ ուրբաթ 13-ը համարում սարսափելի վատ ու անհաջող օր:
Ամեն ինչ սկսվել է դեռ շատ վաղուց: Հայտնի է, որ Հիսուս Քրիստոսին խաչել են ուրբաթ օր, իսկ խորհրդավոր ընթրիքի 13-րդ ներկան Հիսուսի դավաճան աշակերտն էր՝ Հուդան: Թե ինչ դուրս եկավ այս ամենից, բոլորը գիտեն: 13 թիվը անհաջող է համարվել դեռ հեթանոսակաան ժամանակներում: Հոմերոսը, Ցիցերոնը նույնպես վախենում էին այս թվից: Պատմության մեջ բազմաթիվ տխուր իրադարձություններ են կատարվել, որոնք զարմանալիորեն համընկել են հենց այս օրվա հետ՝ դավաճանություններ ու սպասնություններ, պետականության անկում ու պարտությամբ ավարտված ճակատամարտեր:
1791 թվկականին բրիտանական իշխանությունները
...
Կարդալ ավելին»