Սկիզբ » 2012 » Դեկտեմբեր » 12 » 12.12.12
21:57
12.12.12

Ինչպես հայտնում է աստղագետ Ելենա Մաքսիմովան, 12.12.12 ամսաթիվը անբարենպաստ է մարդկային գործունեության տարբեր ոլորտներում: Աստղագետը հայտնել է, որ այսօր չի կարելի ծավալել որևէ գործունեություն, քանի որ այն կտապալվի: Դրա պատճառը այն է, որ Լուսինը անցնում է աղետների առանցքի միջով: Աղետների առանցքը իրենից ներկայացնում է երկու աստղ, որոնցից մեկը գտնվում է Երկվորյակների համաստեղության, իսկ մյուսը` Աղեղնավորի տակ: Իրավիճակը բարդացնում է այն, որ մյուս առանցքով անցնում է Յուպիտերը: Դա նշանակում է, որ ամեն ինչ, ինչ կստեղծվի այսօր, ավերիչ ազդեցություն կունենա: Այդ օրը որևէ այլընտրանք չի տալիս և այսօր տեղի կունենան բազմաթիվ ճակատագրական հանգամանքներ:

Աստղագետը նաև նշեց, որ այս օրը չի կարելի ամուսնանալ, քանի որ այդ ամուսնությունը երկար ժամանակ չի տևի:

-Եթե ինչ-որ մեկը հիվանդանա և չկարողանա այդ օրը ամուսնանալ, ապա շատ լավ կլինի: Պետք է խաչակնքվել և տեղափոխել ամուսնությունը այլ օրվա վրա: Զույգերը, որոնք կամուսնանան այդ օրը, կարող են բաժանվել նյութական խնդիրների կամ առաջնորդությունը ընտանիքում չկիսելու արդյունքում, - ասաց Ելենան:

Նա նաև նշեց, որ 12.12.12-ին մեծ ուշադրություն պետք է դարձնել առողջությանը, քանի որ այդ օրը մեծ արագությամբ տարածվում են վիրուսները, մարդիկ կարող են ունենալ տարբեր առողջական խնդիրներ կապված հոդերի, աղերի կուտակման հետ (հատկապես, եթե մարդը այդ հիվանդությունների նկատմամբ հակում ունի):

Slaq.am
Ընթերցել են: 399 | Հեղինակ: Aram | Վարկանիշ: 5.0/1
Բոլոր մեկնաբանությունները: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]