Главная » Նորությունների արխիվ

Մայիսը  հայ ժողովրդի հաղթանակների ամիսն  է:: Մայիսի 8-ին դպրոցի բակում տեղի ունեցավ  միջոցառում նվիրված Շուշիի ազատագրման 22 -ամյակին; հայրենասիրական խրոխտ երգերը,,բանաստեղծությունները ու երեխաների անմիջական մասնակցությամբ պարը   օգնեցին,որ  մեր աշակերտները առավել լավ ընկալեն  Շուշիի առասպելը և գնահատեն այդ առասպելը հյուսած  ու լեգենդ դարձած անձնազոհ մեր մարտիկներին

:

Ընթերցել են: 1135 | Հեղինակ: armaleq | Ամսաթիվ: 16.05.2014 | Մեկնաբանություններ (0)

Այս տարի   լրացավ  Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի  ծննդյան 145 ամյակը: Դպրոցի տարրական դասարանների` 2,3 և 4-րդ  աշակերտները  սիրով ներկայացրին Թումանյանի բանաստեղծությունները, քառյակներն ու  հեքիաթները: Դահլիճում փոքրիկ Թումանյանն էր `Թումանյանական հանդերձանքով ու իմաստությամբ :

Ընթերցել են: 703 | Հեղինակ: armaleq | Ամսաթիվ: 12.05.2014 | Մեկնաբանություններ (0)

Արմաշի դպրոցի միջին դասարանների աշակերտուհիները  իրենց  տեխնոլոգիայի ուսուցչուհի  Մարգարիտա  Շահվերդյանի հետ  միասին մեծ շուքով տոնեցին  Զատիկը: Նրանք ներկայացրին Զատիկի խորհուրդը հետաքրքիր պատմություններով ; Այնուհետև զատիկը բնորոշող սեղանների սպասքադրում կատարեցին:Այնքան շատ էր ամենինչ տոնական ու հանդիսավոր,որ ուսուցիչներն անգամ հաճույքով մասնակցում էին ու պատմություններ պատմում:

Ընթերցել են: 831 | Հեղինակ: armaleq | Ամսաթիվ: 12.05.2014 | Մեկնաբանություններ (0)

Սիրելի երեխաներ եկեք  մեծ սիրով  շնորհավորենք հունվարին ծնված ձեր ուսուցչուհիների` Նարինե Բորիսովնայի, Սվետլաննա Մկրտչյանի , Սուսաննա Գասպարյանի,Ը. Վարդանյանի, ը. Մաթևոսյանի , ը. Ալեքյանի  ծննդյան օրերը:Նրանց ցանկանանք ամենալավն ու բարին այս աշխարհում : Նրանց եմ ուզում նվիրել Ռուզան Սահակյանի գրած այս հիասքանչ երաժշտությունը
http://nakhshkaryan.blogspot.com/2012/10/blog-post_6773.html#.UtbepdKQZnA

Ընթերցել են: 670 | Հեղինակ: armaleq | Ամսաթիվ: 18.01.2014 | Մեկնաբանություններ (0)

Հունվարի 13-ին տեղի ունեցավ  11-րդ դասարանցիների ամանօրյա դիմակահանդեսը: Երեխաներն ու նրանց ուսուցչուհի Անուշ  Հարությունյանը  ամեն ինչ  արել էին, որ դիմակահանդեսը անցնի բարձրակարգ:
Ամենուրեք դիմակներ էին, ամենուրեք ժպիտ էր,ուրախություն ու  ակտիվ մասնակցություն: Ամանորն իրենն արել էր `հաղթել էր բարությունն ու սերը և  դիմակահանդեսին մասնակցելու էին եկել  2 ծովահենները , գայլն ու նապաստակը, բարին ու չարը ,բարի Զորոն ,կարմիր գլխարկն ու սպիտակաձյունիկը և իհարկե `Ձյունանուշն ու Ձմեռ պապը :
Նրանք ուրախանում էին միասին ու ուրախացնում բոլորին
Ընթերցել են: 711 | Հեղինակ: armaleq | Ամսաթիվ: 18.01.2014 | Մեկնաբանություններ (0)

Շնորհավոր նոր տարի ,սիրելի  ուսուցիչներ ու աշակերտներ:

Թող  Նոր տարին լինի բոլորի ցանկությունների իրագործման տարի:
Թող այս Նոր տարին խաղաղություն բերի աշխարհին:Թող որ մեր ժողովուրդը դառնա ավելի հանդուրժող ու բարի միմյանց նկատմամբ :Գնահատենք մեր հերոսներին ու դաստիարակենք մեր երեխաներին նրանց ոգով:Վերագտնենք մեր կորցրած արժանապատվությունը ու պայքարենք մեր անկախ երկրի լավագույն ապագայի համար :Շնորհավոր Նոր տարի...

Ընթերցել են: 752 | Հեղինակ: armaleq | Ամսաթիվ: 18.01.2014 | Մեկնաբանություններ (0)

 Արմաշի միջնակարգ  դպրոցի Մոնթե Մելքոնյանի անունը կրող դասարանի աշակերտները իրենց ուսուցիչների   գլխավորությամբ այցելեցին  Եռաբլուր  իրենց հերոսի`Մոնթեի գերեզմանին: Նրանք ծաղիկներ դրեցին  Մոնթեի  շիրիմին : Ճիշտ է, Մոնթեի ծննդյան օրվան նվիրված միջոցառման ժամանակ երգով ու արտասանությամբ  բոլորն էլ գովերգել էին իրենց հերոսին, բայց այսօր ուրիշ էր :Նրանցից  յուրաքանչյուրը ուզում էր  իր սրտի խոսքը ,իր բանաստեղծությունը արտասանել անմիջապես Մոնթեի շիրիմի մոտ` նրա համար : Լսում ես , Մոնթե , այս  ուրախ , չարաճճի  տղաներն ու աղջիկները քեզ համար են երգում , նրանք քեզ շատ են սիրում ու խոսք են տվել ի լուր ամենքի, որ երբ մեծանան`իրենք էլ  Մոնթե  պիտի դառնան...

Ընթերցել են: 383 | Հեղինակ: armaleq | Ամսաթիվ: 09.12.2013 | Մեկնաբանություններ (0)

Նոյեմբերի 5-ին Արմաշի դպրոցում հյուր էր Մոնթեի զինակից ,Մարտունու շտաբի պետի տեղակալ `Աբրիկ Հայրապետյանը` Աբոն:Երեխաների և ուսուցիչների հետ զրույցի ժամանակ նա հիշարժան դեպքեր պատմեց Մոնթեի ,արցախյան պատերազմի հետ կապված:Նա դպրոցի կոլեկտիվին ու երեխաներին խոստացավ ,որ Մոնթեի մեծադիր նկարը իր տանը եղած փոքրիկ թանգարանից կնվիրի մեր դպրոցին և իհարկե կմասնակցի դպրոցում կազմակերպվող Մոնթեի մասին միջոցառմանը:
Եվ աշակերտները ,եվ ուսուցիչները մեծ տպավորություն ստացան այս հանդիպումից: Մեկ ժամ շարունակ շնորհիվ Աբրիկ Հայրապետյանի `մենք մեր սիրելի հերոսի` Մոնթեի հետ էինք : Շնորհակալություն մեր հերոսի հերոս ընկերոջը հետաքրքիր զրու ... Կարդալ ավելին»
Ընթերցել են: 392 | Հեղինակ: armaleq | Ամսաթիվ: 05.12.2013 | Մեկնաբանություններ (0)

Նոյեմբերի 27-ին Արմաշի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ<<Ցեղի արևը մարում է, բայց մայր չի մտնում>>վերնագրով միջոցառում նվիրված Մոնթե Մելքոնյանի ծննդյան 56 ամյակին:Մեր հյուրերն էին Մոնթեի զինակիցներ Մարտունի քաղաքում կռված <<Հայդուկ>> ջոկատի հրամանատարի տեղակալ Պետրոսը և նույն ջոկատի ազատամարտիկ` Ղազարը :Բնական է,որ մեր հերոսի ընկերներն էլ նրա նման համեստ էին:
Ընթերցել են: 504 | Հեղինակ: armaleq | Ամսաթիվ: 30.11.2013 | Մեկնաբանություններ (1)

1 2 3 ... 8 9 »