Սկիզբ » 2012 » Դեկտեմբեր » 13 » Ինչպես կազմել Պասկալ ծրագիր???
22:29
Ինչպես կազմել Պասկալ ծրագիր???
                                                                
Բարև ձեզ ես ուզում եմ ներկայացնել Pascal-Ծրագիր կազմելու հաջորդականություն:Եկեք ծրագիրը բաժանենք 7 մասի և քննարկենք դրանք:

                                                                       

1.Վերնագիր

Այն պարտադիր չէ, սակայն ցանկալի է: Ծրագրին տված անվանումը պետք է համապատասխանի իդենտիֆիկատորի կանոններին:

Օրինակ`  Program P_1;

Program Salamaleykum;

 

2.Նշիչների նկարագրում

Պասկալ լեզվով գրված ծրագիրը կատարվում է ըստ գրված հաջորդականության վերից վար, սակայն երբեմն անհրաժեշտ է լինում խախտելու գրված հաջորդականությունը և անցում կատարելու մեկ այլ հասցեի (հրաման, այսպիսի անցումը իրականացվում է անպայմանական անցման GoTo հրամանի միջոցով, որի միջոցով տրվում է այն հրամանի հասցեն, որին անցում պետք է կատարել:

Անցման հասցեն կոչվում է նշիչ, որը հրամանից առանձնանում է 2 կետով:

 

Օրինակ`

A:——————-

GoTo 5;

———————

GoTo A;

5:———————-

Նշիչները ծրագրում նկարագրվում են Label -ի օգնությամբ:

Օրինակ` label 5,A;

3.Հաստատունների նկարագրում

Օրինակ const k:=7;

4.Փոփոխականների նկարագրում

Օրինակ

Var m,n:Byte;

y:real;

t:boolean;

5.Begin հրամանը, որի միջոցով ազդարարվում է օպերատորական մասի սկիզբը:

6.Օպերատորական մաս

7.Տրվում է end. որի միջոցով ազդարարվում է ծրագրի ֆիզիկական ավարտը:

 

 

 

Այսպիսով ցանկացած ծրագիր պարունակում է առնվազն մեկ Begin և end. հրամաններ, սակայն եթե ծրագիրը պարունակում է բաղադրյալ օպերատոր, այսինքն մեկ հրամանի տակ ունենում ենք մեկից ավելի գործողություններ, ապա վերջիններս վերցվում են օպերատրական փակագծերի մեջ, որը սկսվում է Begin-ով և ավարտվում End;-ով , որից հետո սակայն դրվում է ; այլ ոչ թե կետ

Այսպիսո ծրագրում քանի հատ Begin կա, այնքան էլ End պիտի լինի:

Ընթերցել են: 1753 | Հեղինակ: Aram | Վարկանիշ: 4.0/4
Բոլոր մեկնաբանությունները: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]