Մայիսը  հայ ժողովրդի հաղթանակների ամիսն  է:: Մայիսի 8-ին դպրոցի բակում տեղի ունեցավ  միջոցառում նվիրված Շուշիի ազատագրման 22 -ամյակին; հայրենասիրական խրոխտ երգերը,,բանաստեղծությունները ու երեխաների անմիջական մասնակցությամբ պարը   օգնեցին,որ  մեր աշակերտները առավել լավ ընկալեն  Շուշիի առասպելը և գնահատեն այդ առասպելը հյուսած  ու լեգենդ դարձած անձնազոհ մեր մարտիկներին

:

Ընթերցել են: 970 | Հեղինակ: armaleq | Ամսաթիվ: 16.05.2014 | Մեկնաբանություններ (0)

Այս տարի   լրացավ  Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի  ծննդյան 145 ամյակը: Դպրոցի տարրական դասարանների` 2,3 և 4-րդ  աշակերտները  սիրով ներկայացրին Թումանյանի բանաստեղծությունները, քառյակներն ու  հեքիաթները: Դահլիճում փոքրիկ Թումանյանն էր `Թումանյանական հանդերձանքով ու իմաստությամբ :

Ընթերցել են: 572 | Հեղինակ: armaleq | Ամսաթիվ: 12.05.2014 | Մեկնաբանություններ (0)

Արմաշի դպրոցի միջին դասարանների աշակերտուհիները  իրենց  տեխնոլոգիայի ուսուցչուհի  Մարգարիտա  Շահվերդյանի հետ  միասին մեծ շուքով տոնեցին  Զատիկը: Նրանք ներկայացրին Զատիկի խորհուրդը հետաքրքիր պատմություններով ; Այնուհետև զատիկը բնորոշող սեղանների սպասքադրում կատարեցին:Այնքան շատ էր ամենինչ տոնական ու հանդիսավոր,որ ուսուցիչներն անգամ հաճույքով մասնակցում էին ու պատմություններ պատմում:

Ընթերցել են: 653 | Հեղինակ: armaleq | Ամսաթիվ: 12.05.2014 | Մեկնաբանություններ (0)

Սիրելի երեխաներ եկեք  մեծ սիրով  շնորհավորենք հունվարին ծնված ձեր ուսուցչուհիների` Նարինե Բորիսովնայի, Սվետլաննա Մկրտչյանի , Սուսաննա Գասպարյանի,Ը. Վարդանյանի, ը. Մաթևոսյանի , ը. Ալեքյանի  ծննդյան օրերը:Նրանց ցանկանանք ամենալավն ու բարին այս աշխարհում : Նրանց եմ ուզում նվիրել Ռուզան Սահակյանի գրած այս հիասքանչ երաժշտությունը
http://nakhshkaryan.blogspot.com/2012/10/blog-post_6773.html#.UtbepdKQZnA

Ընթերցել են: 537 | Հեղինակ: armaleq | Ամսաթիվ: 18.01.2014 | Մեկնաբանություններ (0)

Հունվարի 13-ին տեղի ունեցավ  11-րդ դասարանցիների ամանօրյա դիմակահանդեսը: Երեխաներն ու նրանց ուսուցչուհի Անուշ  Հարությունյանը  ամեն ինչ  արել էին, որ դիմակահանդեսը անցնի բարձրակարգ:
Ամենուրեք դիմակներ էին, ամենուրեք ժպիտ էր,ուրախություն ու  ակտիվ մասնակցություն: Ամանորն իրենն արել էր `հաղթել էր բարությունն ու սերը և  դիմակահանդեսին մասնակցելու էին եկել  2 ծովահենները , գայլն ու նապաստակը, բարին ու չարը ,բարի Զորոն ,կարմիր գլխարկն ու սպիտակաձյունիկը և իհարկե `Ձյունանուշն ու Ձմեռ պապը :
Նրանք ուրախանում էին միասին ու ուրախացնում բոլորին
Ընթերցել են: 579 | Հեղինակ: armaleq | Ամսաթիվ: 18.01.2014 | Մեկնաբանություններ (0)

Շնորհավոր նոր տարի ,սիրելի  ուսուցիչներ ու աշակերտներ:

Թող  Նոր տարին լինի բոլորի ցանկությունների իրագործման տարի:
Թող այս Նոր տարին խաղաղություն բերի աշխարհին:Թող որ մեր ժողովուրդը դառնա ավելի հանդուրժող ու բարի միմյանց նկատմամբ :Գնահատենք մեր հերոսներին ու դաստիարակենք մեր երեխաներին նրանց ոգով:Վերագտնենք մեր կորցրած արժանապատվությունը ու պայքարենք մեր անկախ երկրի լավագույն ապագայի համար :Շնորհավոր Նոր տարի...

Ընթերցել են: 627 | Հեղինակ: armaleq | Ամսաթիվ: 18.01.2014 | Մեկնաբանություններ (0)

1 2 3 ... 8 9 »